Այսօր: Երեքշաբթի, 18 Հունվարի 2022թ.
Գայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 28 - 2022,Հունիս 28
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020,Հոկտեմբեր 29 - 2028,Հոկտեմբեր 29
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հոկտեմբեր 5 - 2028,Նոյեմբեր 2
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Օգոստոս 6 - 2028,Օգոստոս 4
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հունիս 8 - 2026,Հունիս 11
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Մայիս 21 - 2029,Մայիս 22
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ
2019,Ապրիլ 15 - 2022,Ապրիլ 16

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.01.22 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ այսուհետ Արաքս համայնքի ներքոհիշյալ գյուղերում աղբահանությունը կիրականացվի հետևյալ գրաֆիկով՝ Արտիմետ - կիրակի                                Ջրարբի - կիրակիՀայկաշեն - շաբաթ                                 Խորոնք - երեքշաբթիԳրիբոյեդով - երեքշաբթի                          Մեծամոր - չորեքշաբթիԱրաքս - չորեքշաբթի                               Ապագա - չորեքշաբթիԼուսագյուղ ... Մանրամասն
29.11.21 ՄԱՔՈՒՐ ՀԱՄԱՅՆՔ

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արա Նավասարդյանի նախաձեռնությամբ Գայ համայնքի վարչական տարածքում կատարվում են սան. մաքրման աշխատանքներ:

Համայնքի այգին, կենտրոնական մասը և փողոցները մաքրվել են աղբից:

Համայնքը կարծես նոր շունչ է ստացել:

08.09.21 ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԳԱՅՈՒՄ

Օրերս Գայ համայնքի դպրոցին հարող փողոցում իրականացվել են ճանապարհային գծանշման աշխատանքներ՝ ավելի անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով:

19.07.21 ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համայնքում կատարվում են ներհամայնքային փողոցների լուսավորության աշխատանքներ՝ լուսադիոդային լուսատուների ապամոնտաժում, լուսատուների վերանորոգում, լուսատուների տեղադրում և փորձարկում:

20.04.21 ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԳԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեկնարկել են Գայ համայնքի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: 

Համայնքի ավելի քան 120 երեխայի՝ հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթության հաստատություն հաճախելու հնարավորություն կընձեռնվի:

Մանկապարտեզի կառուցումը իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 381 մլն 389.7 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 50/%՝ 190 մլն 694,85 հազ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 50/%՝ 190 մլն 694,85 հազ դրամ:

Ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին կստեղծվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր:

19.04.21 ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ

Ապրիլի 21-ին, ժամը 13:00- ին Գայ համայնքում անցկացվելու է <<Օդային տագնապ>>  ազդանշանի դեպքում բնակչության պատսպարման կազմակերպում: Գործարկվելու է համայնքի շչակը: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

03.09.20 ԲԱՐԻ ԵՐԹ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

Չնայած այս տարվա սեպտեմբերին ավանդույթը փոքր-ինչ խախտվեց՝ չեղան ճոխ հանդիսություններ, ջերմ ողջագուրանքներ, այնուամենայնիվ չխախտվեց Գայի համայնքապետարանի ավանդույթը՝ 2020-2021 թթ. ուս. տարվա կապակցությամբ Գայ համայնքի ղեկավարը  համայնքի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիներին նվիրեց պայուսակներ և գրենական պիտույքներ:

 

1 2 3


Բոլորը
Ավագանու նիստ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Գայ
(0231)60136
gay.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner