Այսօր: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2022թ.
Գայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ...ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
2021,Հունիս 28 - 2022,Հունիս 28
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2020,Հոկտեմբեր 29 - 2028,Հոկտեմբեր 29
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հոկտեմբեր 5 - 2028,Նոյեմբեր 2
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Օգոստոս 6 - 2028,Օգոստոս 4
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Հունիս 8 - 2026,Հունիս 11
ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
2020,Մայիս 21 - 2029,Մայիս 22
ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17
ԱՃՈՒՐԴ - ՎԱՃԱՌՔ
2019,Սեպտեմբեր 17 - 2028,Սեպտեմբեր 17

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.05.22 «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար
Մայիսի 14-ին Տավուշի մարզում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարին Արմավիրի մարզը ներկայացրեց Արաքս համայնքի Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցը: Մրցաշարի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշադրություն դարձրեց մեր մասնակիցներից ամենակրտսերին՝ ով խնդրեց վարչապետին, որ աջակցություն ցուցաբերի դպրոցի մարզադահլիճը վերանորոգելու հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց պատկան մարմիններին ուսումնասիրել և զբաղվել նշված հարցով:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություններ բոլոր ասպարեզներում:
13.05.22 ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄ
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Արաքսի համայնքապետարանում տեղի ունեցավ Արաքս համայնքի զարգացման 2022-2026թթ հնգամյա ծրագրի նախագծի վերաբերյալ հանրային բաց լսում; Հանրային լսմանը ներկա էին համայնքի վարչական ղեկավարները, համայնքային կառույցների աշխատակիցները: Նախքան նախագծի քննարկմանն անցնելը իր խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը: Արաքս համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը այն կարևորագույն փաստաթուղթն է, որով սահմանվում են համայնքի զարգացման հեռանկարներն ու նպատակային ուղղությունները՝ հիմնվելով առկա իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների վրա: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022- 2026թթ. զարգացման ծրագրի ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը՝ ... Մանրամասն
12.05.22 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաքս համայնքի սիրելի բնակիչներ սույն թվականի մայիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Արաքսի համայնքապետարանում տեղի կունենա Արաքս համայնքի զարգացման 2022-2026 թթ հնգամյա ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։
 
Մուտքն ազատ է։
08.05.22 «Բարի կամք» հասարակական կազմակերպության բուժզզնումը Գայ գյուղում
Մայիսի 8-ին Արաքս համայնքի Գայ գյուղում, «Բարի կամք» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Թամազյանի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ անվճար հիմունքներով բնակչության բուժզննում, տեղի բուժամբուլատորիայում։ Ներկա էին ավելի քան 9-ը բժշկական մասնագետներ։ Բժիշկները անցկացրեցին հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն բնակիչների հետ։ Կային 30 դիմողներ համայնքի 4 գյուղերից։Համայնքի ղեկավար՝ Ղ.Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնում «Բարի կամք» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Թամազյանին, և բոլոր բժիշկներին նման նախաձեռնության համար։Նման ծրագրեր կիրականացվեն նաև Արաքս համայնքի մյուս բոլոր գյուղերում ։
Առողջություն բոլորին
04.05.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի’ բնակիչներ…

Մայիսի 8-ին «Բարի կամք» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Թամազյանի նախաձեռնությամբ, Արաքս համայնքի՝ Գայ գյուղում տեղի կունենա անվճար հիմունքներով բնակչության բուժզննում, տեղի բուժամբուլատորիայում։ Ներկա կլինեն ավելի քան 9-ը բժիշկ մասնագետներ։ Բժիշկները կանցկացնեն հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն բնակիչների հետ։ Այն բնակիչների հետազոտությունները որոնք կփաստեն որ կա վիրահատական անհրաժեշտություն կգործի 50% զեղչ։ Հարգելի’ Գայ , Մեծամոր, Հայկաշեն և Ակնաշեն գյուղի բնակիչներ սիրով կսպասենք։
Առողջություն բոլորին…

01.05.22 Համայնքի ղեկավար ՝ Ղազար Ղազարյանի շնորհավորական ուղերձը աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ
Սիրելի բնակիչներ , շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ: Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու և մեծարելու արարումն ու աշխատանքը: Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի մեր համայնքում արժանապատիվ աշխատանքի և արժանապատիվ վաստակի հնարավորություններն աճեն, իսկ դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն: Աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը հայ ազգին բնորոշ ինքնատիպ առանձնահատկություններից է, քանզի պետք է աշխատել , աշխատել և աշխատել ։Մայիսի 1-ի տոնի առթիվ մաղթում եմ նաև որ աշխատասիրության ուրույն որակներ ունեցող մեր ժողովրդի առօրյայում մշտապես գերակայեն դրական զարգացումները: Դարձյալ շնորհավորելով ցանկանում եմ գործնական բոլոր նպատակների, ծրագրերի ու նախաձեռնությունների ... Մանրամասն
26.04.22 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արաքս համայնքի հարգելի բնակիչներ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 25–ի «Արաքս համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 48–Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2–րդ և 4–6–րդ կետերի պահանջները՝ Արաքս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական  հանձնաժողովի կազմը ձևավորելու նպատակով առաջարկվում է 10 օրվա ընթացքում /մինչև 2022 թվականի մայիսի 6–ը/ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին դիմել Արաքս ... Մանրամասն
1 2 3


Բոլորը
Ավագանու նիստ
Արաքս համայնքի ավագանու նիստ
Արաքս համայնքի ավագանու արտահերթ նիստ 6
Ավագանու հերթական նիստ 3
Արաքս համայքնի ավագանու նիստ 5
Արաքս համայնքապետարանի ավագանու նիստ 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Գայ
(0231)60136
gay.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner